Հարգելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գալիք 2025 թվականը։ Մաղթում եմ խաղաղ երկինք, ամուր առողջություն և ամենակարևորը, վճռականություն՝ մեր երկրի քաղաքական դաշտում կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար։
Անցած 33 տարիներին, երբ իշխանության եկան այսպես կոչված «դեմոկրատական» և «կապիտալիստական» ուժերը, մեր հանրապետությունը, ցավոք, կորցրեց այն բոլոր արժեքները, որոնք ունեինք Խորհրդային Սոցիալիստական Հայաստանի տարիներին։ Կորցրել ենք հայրենիքի հանդեպ սերը, ընտանիքի և ազգային սկզբունքների նկատմամբ հարգանքը, հավատքը և միմյանց հանդեպ նվիրվածությունը։ Թուլացել է գիտության, ճարտարապետության և ուսման նկատմամբ հետաքրքրությունը։ Խախտվել են մարդու, երեխաների իրավունքները, ինչպես նաև մեր վերաբերմունքը բնության և կենդանիների նկատմամբ։
Անկեղծ հույս ունեմ, որ մեր ժողովուրդը կգիտակցի՝ այս բոլոր կորուստները կապված են կապիտալիստական կարգի հետ։ Միայն համատեղ ջանքերով մենք կարող ենք ազատվել այդ լուծից և վերադարձնել մեր երկրին նրա իրական արժեքները։
Շնորհավոր Նոր տարի, հարգելի՛ ընկերներ։ Թող այն բերի մեզ նորոգում, համախմբվածություն և հավատ ապագայի հանդեպ։
Հարգանքով՝
Ռոբերտ Աhարոնյան
Հայաստանի Սոցիալիստական շարժման ղեկավար