Կրեմլում հայտնել են, որ Հայաստանի հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը նրա ինքնիշխան իրավունքն է, բայց երկու տարբեր միջազգային կազմակերպությունների անդամ լինելն անհնար է, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

«Ի՞նչ է նշանակում (Հայաստանի) անդամակցությունը ԵՄ-ին։ Հիմա դժվար է ասել, քանի որ, իհարկե, երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելը, հիպոթետիկ առունով, անհնար է»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշման մասին հարցին։ Համապատասխան ընթացակարգը նախաձեռնել են անդրկովկասյան պետության իշխանությունները։

Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ նշել է. «Անշուշտ, դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Մենք գիտենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահեկան է»։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *