Հունվարի 8-ին անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Դիլիջան քաղաքում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ժամը 17։30-ի սահմաններում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ անգիտակից վիճակում Դիլիջանի քաղաքային զբոսայգուց «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում, որից հետո երեխային տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։Մինչ համայնքային ոստիկանները փորձում էին պարզել երեխայի ինքնությունը Դիլիջանի հիվանդանոցում պարզել են, որ նա Դիլիջան խոշորացված համայնքի վարչական բնակավայրերից մեկի բնակիչ 16-ամյա Ալեքս Գ․-ն է։Երեխայի ինքնության այս տեղեկությունը Դիլիջանի հիվանդանոցից հայտնել են ոստիկանության Դիլիջանի բաժին։Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, Դիլիջանի քաղաքային զբոսայգում Ալեքս Գ․-ին ծագած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ է պատճառել է Տավուշի մարզի բնակիչ 17-ամյա Նորիկ Հ․-ն և ըստ քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունների այդ ամենին մասնակցել է նաև Տավուշի մարզի բնակիչ 17-ամյա Հրաչ Ա․-ն։Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ալեքս Գ․-ն արդեն տեղափոխվել է Երևանի մանկական հիվանդանոցներից մեկը, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։