Ալիևը Հայաստանում հայտարարեց արտակարգ դրություն։ Մեր ռեակցիան պետք է լինի համարժեք՝ հանրային տիրույթում և՝ քաղաքական։ հեռանկարային, ստրատեգիական ճիշտ ուղղություն է, որը կչեզոքացնի գործող կառավարության եվրաավանտյուրան, նաև կարող է լուծել կոմունիկացիաների ապաշրջափակման, Հայաստանում խոշոր տնտեսական և ենթակառուցվածքային շահերի ձևակերպման հարցը, և ապահովել այդ ներդրումները և շահերը պաշտպանելու ստրատեգիական հաստատակամություն։ Բայց սա ժամանակատար պրոցես է և կարող է չտալ հրատապ անվտանգային երաշխիքներ։4. Ռուսաստանի հետ երկկողմ խորացված բանակցություններ. ռեալ աշխատող գաղափար է, որը ենթադրում է անվտանգության կոշտ երաշխիքներ, ռեալ միջնորդություն, գետնի վրա ռուսական ուժի ռեալ առկայություն, Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռեալ բանակցություններ, Իրանի հետ ռեալ օրակարգ։ Սա աշխատող գաղափար է, բայց կա հետևյալ խնդիրը. հասել ենք այն վիճակին, որ Ռուսաստանը կարող է նաև մեզ ոչինչ չառաջարկել և սպասել, որ առաջարկը գա Հայաստանից։Իսկ Հայաստանը ներկայացնում է այսօրվա իշխանությունը, որն արդեն բարձրաձայն անոնսել է եվրաավանտյուրա՝ երկիրը կանգնեցնելով անվտանգային և տնտեսական փլուզման հեռանկարի առջև։ Արձանագրենք նաև. ստեղծված արտակարգ պայմաններում քաղաքական միտք և առաջարկներ ձևակերպել են հատուկենտ գործիչներ։ Այսօր լռելը կործանարար դիտորդություն է, սակայն նույնքան վտանգավոր է էմոցիոնալ աղմուկը։Ամփոփում․Արտակարգ իրավիճակը պահանջում է արտակարգ վերադասավորումներ, ասելիք ունեցող գործիչների ու միավորների համագործակցություն և առավելագույնս հստակ քաղաքական լուծումներ։ Բոլոր այն քաղաքական ուժերը, քաղաքական և հանրային գործիչները, որոնք կիսում են այս պարզ մոտեցումները, պատմական այս փուլում թիմակիցներ են, որոնք հետապնդում են մեկ պարզ խնդիր՝ թույլ չտալ Հայաստանի ոչնչացումը»։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *