ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները կապվել են Meta-ի հետ և կոպիտ ձևով պահանջել ընկերությանը պատկանող հարթակներում հեռացնել որոշ հրապարակումներ, մասնավորապես ՝ COVID-19 համավարակին վերաբերող։ Այս մասին հայտարարել է Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ Սպիտակ տնից զանգերը վերաբերում էին պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին հաղորդագրություններին, ինչպես նաև համավարակի մասին երգիծական բովանդակությանը։ «Սովորաբար Բայդենի վարչակազմից մարդիկ զանգահարում էին մեր թիմին և սկսում բղավել ու հայհոյել։ Ինչ-որ պահի մենք սկսեցինք պատասխանել նրանց. «Ոչ, մենք չենք ջնջի այն բաները, որոնք ճիշտ են, ծիծաղելի է»։ Ի պատասխան ասացին, որ պետք է հանվի, մենք էլ ասացինք, որ հումորն ու երգիծանքը, ինչպես նաև ճիշտ բաները չենք հանելու»։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *