Որոշելով պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ՝ ԱՄՆ-ն մոխրացած երկիր է թողնում Սպիտակ տան նոր ղեկավար Դոնալդ Թրամփի համար: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի Telegram-ի ալիքում։ «Ապագա նախագահը, ով իրավունք չունի վերացնել այդ պատժամիջոցները առանց Կոնգրեսի հավանության, մնացել է այրված հողի հետ՝ բառիս բուն իմաստով և փոխաբերական իմաստով», – նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։Նշվել է, որ նոր սահմանափակումների ներդրումը փորձ է առնվազն որոշակի վնաս հասցնել ռուսական տնտեսությանը, նույնիսկ եթե դա սպառնում է ապակայունացնել համաշխարհային շուկաները՝ Ջո Բայդենի անփառունակ թագավորության ավարտի նախօրեին։«Դրանով զոհաբերվում են ինչպես եվրոպացի դաշնակիցների շահերը, որոնք ստիպված են անցել ավելի թանկ և անկայուն ամերիկյան մատակարարումների, այնպես էլ ԱՄՆ բնակիչների շահերը։«Վաշինգտոնի թշնամական գործողություններն անպատասխան չեն մնա և հաշվի կառնվեն մեր արտաքին տնտեսական ռազմավարությունը մշակելիս:Չնայած Սպիտակ տան ցնցումներին և արևմուտքում ռուսաֆոբ լոբբիի մեքենայություններին, որը փորձում է ներքաշել Համաշխարհային էներգետիկ ոլորտը ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սանձազերծած հիբրիդային պատերազմի մեջ մեր երկիրը եղել և մնում է վառելիքի համաշխարհային շուկայում առանցքային և հուսալի խաղացող»,- նշված է հաղորդագրության մեջ։Հիշեցնենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցանկում ներառել է ավելի քան 200 ընկերությունների և անհատների, որոնք կապված են Ռուսաստանի էներգետիկ ոլորտի հետ, ինչպես նաև ավելի քան 180 նավ:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *