ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, որն օրերս այցելել էր Դանիային պատկանող Գրենլանդիա կղզի ու հանդիպել տեղի բնակիչների հետ, «կաշառել» է անօթևան և կարիքավոր գրենլանդացիներին, որպեսզի նրանք հրապարակավ աջակցեն ԱՄՆ-ի կողմից կղզու գնմանը, գրում է Bild-ը: Թերթի տեղեկություններով՝ տեսանյութի հերոսներին հրավիրել են ռեստորան, որտեղ նրանց անվճար սնունդ են տվել: Ի պատասխան՝ այդ մարդիկ տեսախցիկի առջև հայտարարել են, որ աջակցում են ԱՄՆ նորընտիր նախագահի՝ Գրենլանդիան գնելու մտադրությանը: Ըստ Bild-ի՝ Թրամփի որդին այս միջոցառման վրա ծախսել է 1,340 եվրո:«Թրամփ կրտսերը հավաքել է նրանց, ում կարողացել է գտնել՝ անօթևաններին և աղքատներին, որոնք սուպերմարկետի մոտ վաճառում են ամեն տեսակ մանր իրեր», – լրագրողներին ասել է հանդիպման մասնակիցներից մեկը՝ Ռասմուս անունով:Այս մարդկանց բաժանել են Թրամփի նախընտրական արշավի խորհրդանիշներով գլխարկներ՝ MAGA գրությամբ և հրավիրել ռեստորան, իսկ ամբողջ միջոցառումն ԱՄՆ նորընտիր նախագահի որդուն արժեցել է 10,000 դանիական կրոնից պակաս (մոտ 1,340 եվրո):Ըստ ռեստորանի աշխատակցի՝ կազմակերպիչները «պատուհաններից ճչում էին, որ այնտեղ անվճար սնունդ կա», ինչը, ըստ զրուցակցի, «նվաստացուցիչ էր»։Ավելի վաղ ԱՄՆ նորընտիր նախագահն ասել էր, որ Գրենլանդիայի բնակիչները կշահեն Միացյալ Նահանգներին միանալուց:«Գրենլանդիան անհավանական վայր է, դրա բնակիչները մեծապես կշահեն, եթե և երբ այն դառնա մեր երկրի մի մասը: Մենք կպաշտպանենք այն չար արտաքին աշխարհից»,- գրել էր նա Truth Social ցանցի իր էջում:Անցյալ տարեվերջին Թրամփն ասել էր, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ: Ի պատասխան՝ Գրենլանդիայի վարչապետ Մութե Էգեդեն ընդգծել էր, որ կղզին չի վաճառվում։2019-ին Թրամփի առաջին նախագահական ժամկետի ժամանակ ամերիկյան լրատվամիջոցները գրում էին, որ նա հետաքրքրված է Գրենլանդիան ձեռք բերելու հնարավորությամբ: Գրենլանդիան ներառված է Դանիայի կազմում և ունի ինքնավարության լայն իրավունքներ։ Դանիայի թագավորության իշխանությունները հրաժարվել են քննարկել Գրենլանդիայի վաճառքը՝ այդ գաղափարն անվանելով անհեթեթ։Անցյալ տարեվերջից Թրամփի կողմից շարունակվող հավակնոտ հայտարարությունների ֆոնին՝ Դանիան, որի կազմում ներառված է Գրենլանդիան, փոխել է թագավորական զինանշանը՝ դրա վրա ընդգծելով Գրենլանդիայի խորհրդանիշը (սպիտակ արջը):

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *