Կամ գիտակցում ենք, որ դեպի Արևմուտք ինտեգրվելու գործընթացը մեր երկրին և ժողովրդին տանելու է ուղիղ կործանման և անմարդկային հալածանքների և կանգնեցնում ենք այս կործանարար ընթացքը, կամ մեր աչքով կտեսնենք այն աղետն ու ողբերգությունները, որոնք մենք ստանալու ենք այս քաղաքական գործընթացի արդյունքում։
Մենք պարտավոր ենք իրականությանը նայել ուղիղ և կանգնեցնել մեր ժողովրդին ու պետականությանը դեպի անմարդկային հալածանքների տանող ճանապարհը։
Ի դեպ, մեր հարևան Վրաստանը փաստացի հրաժարվեց Արևմուտքի կողմից գործիք դառնալու առաջարկից` մեծ հաշվով լուծելով իր անվտանգության խնդիրը: Հիմա հերթը մերն է։
Կա հին ժողովրդական խոսք․
«Հիմարը սեփական սխալների վրա է սովորում, խելացին՝ ուրիշների»: Ես միշտ մտածել եմ, որ մենք խելացի ժողովուրդ ենք
Մհեր Ավետիսյան