Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Կրեմլում բանակցություններից հետո։ Նոր համաձայնագիրը փոխարինում է 2001 թվականին Ռուսաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների հիմունքների եւ համագործակցության սկզբունքների մասին կնքված համաձայնագրին։ Փաստաթուղթն ամրագրում է երկու երկրների՝ որպես ռազմավարական գործընկերների կարգավիճակը, այն սահմանում է երկարաժամկետ համագործակցության իրավական դաշտը։ Համաձայնագիրն ընդգրկում է մի շարք ոլորտներ, այդ թվում՝ պաշտպանություն, ահաբեկչության դեմ պայքար, էներգետիկա, ֆինանսներ, տրանսպորտ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, մշակույթ, գիտություն եւ տեխնոլոգիա, ասել են պաշտոնյաները։ Սա տարբերվում է Ռուսաստանի Դաշնության եւ ԿԺԴՀ-ի միջեւ կնքված նմանատիպ պայմանագրից նրանով, որ այն չի պարունակում փոխադարձ պաշտպանության կետ, գրում է The New York Times-ը՝ հղում անելով Մոսկվայում Իրանի դեսպանին։