Մինչև 2025 թվականի մայիսի 1-ը հայտարարագիր պետք է լրացնեն վարձու բոլոր աշխատողները, հակառակ դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության։Սակայն ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգը խափանված է և հնարավորություն չի տալիս ներկայացնել տարեկան հայտարարագիրը։Փաստորեն, քաղաքացին պարտավոր է ներկայացնել հայտարարագիր, որ չտուգանվի։ Բայց ուզի էլ, չի կարող իր պարտավորությունը կատարել, քանի որ ՊԵԿ-ի համապատասխան տեղեկատվական համակարգը չի գործում։Ավելին՝ պատասխանատուները նույնիսկ չգիտեն, թե երբ այն լիարժեք կգործի։