1։ “Ամերիկայի ոսկե դարը գալիս է”։ Այս օրվանից մեր երկիրը կլինի ամենահարգվածն ամբողջ աշխարհում։ Ամերիկայի անկումը դադարում է։

2։ “Արդարադատության նախարարության օգտագործումը քաղաքական նպատակներով կավարտվի։ Երկիրը կդառնա ազատ։

3։ “Ամերիկյան քաղաքական էլիտան իշխանությունը խլեց ժողովրդից։ Մենք ունեինք իշխանություն, որը փող էր ծախսում ուրիշների սահմանները պաշտպանելու համար, բայց չէր պաշտպանում իր սահմանները, իր ժողովրդին։ Ամեն ինչ շատ արագ կփոխվի։

4։ “Նրանք ուզում էին ինձ զրկել ազատությունից, խլել իմ կյանքը, բայց Աստված փրկեց ինձ, որպեսզի ես նորից հզորացնեմ Ամերիկան։ 2025 թվականի հունվարի 20-ը Ամերիկայի ազատագրման օրն է”։

5։ “Այսօր ես կստորագրեմ մի շարք պատմական հրամանագրեր։ Սա ողջախոհության հեղափոխություն է լինելու։ Նախ կհայտարարեմ մեր հարավային սահմաններում արտակարգ դրություն մտցծնելու մասին։ Կսկսվի միլիոնավոր հանցավոր տարրերի արտաքսման գործընթացը, որտեղից նրանք եկել են։ Ես զորքեր կուղարկեմ հարավային սահման՝ դադարեցնելու այս ներխուժումը։ Կարտելները կհայտարարեմ օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ։

6։ Ամերիկան կրկին արտադրող երկիր կդառնա։ Մենք ունենք նավթի եւ գազի հսկայական պաշարներ։ Մենք կնվազեցնենք գները։ Մենք մեր էներգետիկ ռեսուրսները կարտահանենք աշխարհով մեկ։ Մենք կփրկենք մեր արդյունաբերությունը։ Մենք կրկին մեքենաներ կարտադրենք Ամերիկայում այն տեմպերով, որը ոչ ոք չէր պատկերացնում։

7։ “Մենք բարեփոխում ենք առեւտրային համակարգը։ Սակագներ կսահմանենք։ Կիրառել հարկումը, որպեսզի մեր քաղաքացիները հարստանան։ Մենք կստեղծենք արտաքին հարկային ծառայություն, որը միջոցներ կհավաքի արտաքին աղբյուրներից”։

8։ “Մենք կստեղծենք դաշնային արդյունավետության նախարարություն։ Ես հրամանագիր կստորագրեմ գրաքննությունն արգելելու եւ Ամերիկային խոսքի ազատությունը վերադարձնելու մասին։ Պետության իշխանությունը չի օգտագործվի քաղաքական հակառակորդներին հետապնդելու համար, ինչպես դա եղավ ինձ հետ։

9։ “Մենք կստեղծենք մի հասարակություն, որը չի տարբերում մաշկի գույնը եւ հիմնված է միայն մարդու արժանիքների վրա”։

10։ “Կա միայն երկու սեռ՝ տղամարդիկ եւ կանայք”։

11։ “Մեր զինված ուժերը կգնահատվեն մեր ավարտած պատերազմներով։ Եվ ամենակարեւորը՝ այն պատերազմները, որոնց մենք չենք մասնակցելու։ Իմ ժառանգությունը խաղաղարարի ժառանգությունն է։

12։ “Ամերիկացի տիեզերագնացները մեր դրոշը կտեղադրեն Մարսի վրա”։

Թրամփն ասել է, որ մտադիր է վերականգնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը, քանի որ ժամանակին ԱՄՆ-ն այն տվել է Պանամային, այլ ոչ թե Չինաստանին, որն այժմ ջրանցքի հիմնական շահառուն է։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *