Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից ազգային բառի հանման քայլը կարող է նախադեպ ստեղծել և բացասաբար անդրադառնալ մյուս մշակութային հաստատությունների վրա:
Օպերային թատրոնը Հայաստանի մշակութային խորհրդանիշներից մեկն է, և ազգային բառի բացակայությունը կարող է թուլացնել թատրոնում ազգային արվեստի յուրահատուկ բնույթը։
Եթե ազգային բաղադրիչը հանվում է առաջատար մշակութային հաստատության անվանումից, սա կարող է աստիճանաբար ազդել մյուս մշակութային կազմակերպությունների կամ համույթների վրա՝ թուլացնելով նրանց կապը ազգային մշակույթի հետ։ Թատրոնի անվանումից ազգային բառի հանումը կարող է դառնալ վատ օրինակ այն մշակութային հաստատությունների համար, որոնք կրում են ազգային բառը՝ այսօր օպերան է, վաղը՝ թանգարանները, գրադարանները կամ այլ մշակութային կենտրոններ։
Մշակութային հաստատությունների վերանվանումը կարող է առաջացնել հասարակական վրդովմունք, որն էլ իր հերթին կազդի մշակութային ոլորտի վստահության վրա։
Ազգային բառի բացակայությունը կարող է միջազգային մակարդակով տպավորություն ստեղծել, թե Հայաստանը փորձում է հեռանալ իր ազգային մշակութային ինքնությունից՝ հնարավոր դուռ բացելով գլոբալիզացիայի համար։
Ազգային մշակութային հաստատությունները հաճախ հանդիսանում են արժեքների պահպանման և փոխանցման հիմք։ Ազգային բաղադրիչի վերացմամբ այդ արժեքները կարող են արժեզրկվել կամ ընկալվել որպես երկրորդական։
Այս խնդիրները կարող են խորանալ, եթե չընկալվի ազգային բառի կիրառման կարևորությունը՝ որպես հասարակության պատմական, մշակութային և արժեքային կուռ համակարգի հիմք։
Այսպիսի փոփոխությունները հանրային և մասնագիտական քննարկման բացակայությամբ հաճախ կարող են առաջացնել մեծ դժգոհություններ: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է մշակութային խորհրդանիշ համարվող հաստատություններին և ազգային ինքնության հետ կապված հարցերին, նման որոշումները կարևոր է քննարկել ոչ միայն մասնագետների, այլև լայն հասարակության ներգրավմամբ:
Ազգային բառն օպերային թատրոնի անվանման մեջ ունի խորհրդանշական նշանակություն, և դրա հեռացումը կարող է նվազեցնել կառույցի ընկալումը որպես ազգային մշակույթի պահպանման և ներկայացման կարևորագույն կենտրոն:
Սա հատկապես ցավալի է, երբ խոսքը վերաբերում է մշակութային այնպիսի հաստատության, որը պետք է ոչ միայն ներկայացնի, այլև պահպանի և զարգացնի ազգային արժեքները։ Եթե նման քայլն արդարացվում է արդիականացման կամ ինչ-որ ձևով միջազգայինացման նպատակներով, ապա այն չպետք է լինի ազգային ինքնության հաշվին։
Նման որոշում առաջարկողներն ակնհայտորեն կամ չեն հասկանում ազգային ինքնության ու մշակույթի արժեքը, կամ դիտմամբ անտեսում են այն։ Ազգային բառը հանելը ոչ թե ժամանակակիցության կամ առաջընթացի նշան է, այլ մտածողության պակասի, որը վտանգում է մեր մշակութային ժառանգությունը։
Բազմաթիվ երկրներում հեղինակավոր մշակութային հաստատությունները կրում են ազգային անունը՝ ընդգծելով իրենց կապը երկրի մշակույթի, ինքնության և ավանդույթների հետ։ Ահա մի քանի օրինակ՝ ըստ ոլորտների.
- Ռուսաստան • Մոսկվայի Մեծ թատրոն (Bolshoi Theatre, բայց հաճախ դիտարկվում է որպես ազգային հաստատություն) • Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոն
- Իտալիա • Teatro dell’Opera Nazionale di Roma (Հռոմի ազգային օպերա)
- Ֆրանսիա • Opéra National de Paris (Փարիզի ազգային օպերա)
- Գերմանիա • Bayerische Staatsoper (Բավարիայի ազգային օպերա, Մյունխեն)
- Հունգարիա • Hungarian State Opera (Հունգարիայի ազգային օպերա)
Բալետային խմբեր:
6.Չեխիա • Prague National Opera Chorus (Պրահայի ազգային օպերային երգչախումբ) - ԱՄՆ • National Symphony Orchestra (Վաշինգտոն, Կենտրոնական սիմֆոնիկ նվագախումբ):
Այսպես կարելի է անվերջ թվարկել, բայց բավարարվենք այսքանով:
Այս հաստատությունները ոչ միայն կրում են ազգային տիտղոսը, այլև հանդիսանում են իրենց երկրների մշակույթի կարևորագույն կենտրոններ՝ պահպանելով ազգային արվեստի և ավանդույթների զարգացումը։
Վերացնել անիմաստ որոշումը և ազգային բառը վերադարձնել իր տիրոջը՝ օպերային թատրոն:
Իր ֆեյսբուքյան էջում գրել է Բերդ պարային համույթի ղեկավար Կարեն Գևորգյանը