Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովում մեկնարկեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին «Եվրաքվե»-ի օրենսդրական նախաձեռնության քննարկումը։

Հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանը ներկայացրեց նախագիծն ու այժմ պատասխանում է հանձնաժողովի անդամների հարցերին։

Նիստին ներկա են նաև նախաձեռնության աջակից արտախորհրդարանական ուժերը։

Ազգային ժողովի փորձագիտական վարչությունը նախագիծը խնդրահարույց է համարել՝ իրավական որոշակիության և վերպետական միջազգային կազմակերպությունների անդամակցելու օրենսդրության սահմանված ընթակարգերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին համապատասխանության տեսանկյունից։

Նա առաջարկներ է ներկայացրել կառավարություն՝ մատնանշված խնդիրները շտկելու համար։

Նախօրեին Դավոսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ Ազգային ժողովը կընդունի «Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին» օրենսդրական նախաձեռնությունը՝ բացատրելով՝ օրինագծի ընդունումը իրավաբանորեն նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը սկսում է Եվրամիությանն ավելի ու ավելի մերձենալու գործընթացը։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *