«Գիտեմ, որ շատ-շատերը նրան լսել չեն կարողանում, մարդկանց նյարդերը տեղի են տալիս։ Գուցե իմ բազային մասնագիտության հետևանքով է, որ ես ավելի համբերատար եմ։ Շատ ճիշտ եք նկատել։ Նախկինում էլ՝ ազատության մեջ, հիմա էլ՝ տնային կալանքում, իմ պարտքն եմ համարում բացել մարդկանց աչքերը և ներկայացնել իրականությունը։ Դա արել եմ անգամ 2018թ. իշխանազավթման ամենաթեժ օրերին։ Դա արել եմ նույնիսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ մանրակրկիտ հետևելով և արձագանքելով նրա հանրային ստերին, կեղծիքներին, տգիտությանն ու ապատեղեկատվությանը։
Այսքանից հետո, պատկերացրեք, թե որքան ձախողված և ցածրորակ են «ընտանեկան փոդքաստ» կոչվող նրա նախագծի թողարկումները, որ առ այսօր ես դրանց չեմ անդրադարձել»։