Ըստ թերթի Նիկոլ Փաշինյանն Արմեն Փամբուխչյանին է դիտարկել որպես քաղաքապետի պահուստային թեկնածու, բայց հիմա Փամբուխչյանի թեման փակված է, քանի որ նա վարկաբեկվել է հոր վարկերի հետ կապված սկանդալային պատմությունից հետո։
«Հիմա Ավինյանին փոխարինողի նոր անուն է շրջանառվում ի դեմս ավագանու անդամ Վլադիմիր Կիրակոսյանի։ Փաշինյանը «Ավինյան սիրուն չի» օպերացիան, ամենայն հավանականությամբ, կիրականացնի ընտրություններից անմիջապես առաջ՝ փորձելով քաղաքական դիվիդենտներ շահել»,– նշում է պարբերականը: