Թեհրանի ԱԳՆ է հրավիրվել Ադրբեջանի դեսպանը: Հունվարի 22-ին տեղի է ունեցել դեսպան Ալի Ալիզադեի և Իրանի արտաքին գործերի նախարարության Եվրասիական վարչության գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիի հանդիպումը։

Իրանական ՄԵՀՐ գործակալությունը հայտնում է, որ Դեմիրչին դեսպանի հետ քննարկել է «որոշ շրջանակների բացասական գործողությունները Ադրբեջանում սովորող մի շարք իրանցի ուսանողների նկատմամբ»։

Նա դա վնասակար քայլ է անվանել երկու ժողովուրդների հարաբերությունների համար՝ միաժամանակ փոխանցելով իրանական կողմի բողոքը՝ կոչ անելով պատժել նման գործողությունների նախաձեռնողներին։

Դեմիրչին կարեւորել է նաեւ հոգեւորականներին ուղղված «ցանկացած վիրավորանքի դեմ վճռական պայքարը»։

Այսօր Բաքվի բժշկական համալսարանում սովորող շուրջ տասը իրանցի ուսանողներ արտաքսվել են երկրից։ Որոշ լրատվամիջոցներ գրել են, որ դրանք «անբարոյական» են։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *