Ժամանակն է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանատվության ենթարկի «ադրբեջանական ռեժիմին մարդու իրավունքների խախտումների համար», հայտարարել է ԱՄՆ դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆը:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Ադրբեջանում «հայ քաղբանտարկյալների դատերը փակ ռեժիմով են անցկացվում»:

«Պատշաճ իրավական ընթացակարգը բացակայում է: Լրատվամիջոցներ չեն թույլատրվում», – գրել է նա Ֆեյսբուքում:Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։

Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։ Արցախի նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը մեկնարկել է հունվարի 17-ին:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը նիստի նախօրեին ահազանգել էր Բաքվի բանտում ճնշումների մասին՝ հարցաքննությունների արձանագրությունները կեղծ են, ճնշել են, որ ստորագրի: Վարդանյանն ահազանգել էր, որ 400 հատորանոց գործին իր տիրապետած լեզուներով ծանոթանալու հնարավորություն չի ունեցել:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *