Նյութը վերցվել է Sputnik Armenia-ից

Հայաստանի գործող երկաթուղին սահմանափակված է Սադախլո-Այրում (Վրաստանի սահման), Վանաձոր-Գյումրի-Երևան հատվածով, մեր վերջին կետը Զոդ կայանն է և Երասխի ուղղությունը, @ArmeniaSputnik –ին ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը:

Նրա խոսքով` դա գործող երկաթուղային ճանապարհ է, որն արդյունավետ աշխատում է։

«Մենք խստորեն կատարում ենք կոնցեսիոն պայմանագիրը ՀԿԵ-ի և Հայաստանի կառավարության միջև։ Մի շարք հարցերում նախատեսվածից առաջ ենք անցել, նույն կոնցեսիոն պայմանագրով պետք է 174,6 մլրդ դրամ (435,4 մլն դոլար) ներդնենք Հայաստանի երկաթուղու ենթակառուցվածքներում և շարժակազմում, որից ավելի քան 140 մլրդ դրամը (մոտ 349 մլն դոլար) արդեն ներդրվել է։ Մինչ օրս բեռների փոխադրումից հրաժարվելու ոչ մի դեպք չի եղել»,– նշեց Մելնիկովը։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *