«Պատասխանը շատ հստակ է. Ձեր մատնանշած «ժողովրդավար» Արևմուտքը ոչ միայն Նիկոլի ավտորիտարացման տանիքն է, այլև ճարտարապետը։ Մասնավորապես, հիշեցնեմ, որ նախկին ԵՄ դեսպան Սվիտալսկին «սորոսական» շրջանակների հետ միասին դեռևս 2018թ. առաջ էր մղում ուժային կառույցներն ուղիղ Փաշինյանի տակ մտցնելու նախագիծը։ Հենց այս նախագծի թյունինգ արած տարբերակի իրականացման ականատեսն ենք հիմա։
Ուժային կառույցների հանգուցային պաշտոններին կանանց նշանակումն ակնհայտ փորձ է մարդկային և գրավիչ տեսք տալ այդ գործընթացին՝ կառուցելով «авторитаризм с человеческим лицом»։ՀՀ Գլխավոր դատախազ, ՀՀ արդարադատության նախարար, ՀՀ ներքին գործերի նախարար, ՀՀ ՄԻՊ, ՀՀ արտաքին հետախուզության ղեկավար՝ այս հանգուցային պաշտոններին երիտասարդ կանանց նշանակումով փորձում են Հայաստանի դեմոկրատացման վիտրինա, ցուցափեղկ ստեղծել, որի հետևում մոլեգնում է գարշահոտ բռնապետությունը։
Բայց պնդում եմ, որ այդ քաղաքական «Spice Girls» քարոզչական պրոդուկտի իրական պրոդյուսերը ոչ թե Նիկոլն է, այլ, այսպես կոչված, «Արևմուտքը»»։