«Ես Բաքվում գտնվող որևէ մեկին իմ քաղաքական հակառակորդը չեմ համարում։ Ավելին ասեմ՝ այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն լրջորեն մտահոգիչ է, այլև օգտագործվելու է և օգտագործվում է տարածաշրջանում նոր էսկալացիաներ հրահրելու համար։ Մենք հետախուզական տեղեկություններ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզեն նրանցից։ Մենք բոլոր հասու միջոցներով փորձում ենք այդ հարցը լուծել»,–Հանրային հեռուստատեսության եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը։