«Անքննելի իրողություն է գոնե այն ոլորտի մասնագետների համար, ովքեր զբաղվում են ցեղասպանությամբ… Դա նույնն է, եթե այսօր փորձենք ասել, որ պետք է վերարժևորել Նյուտոնի օրենքները և հասկանալ՝ արդյոք մեխանիկան այդպես է աշխատում, թե չէ:
Թե ինչո՞ւ1939-ին չէին խոսում Հայոց ցեղասպանության մասին, Փաշինյանի այդ հարցի պատասխանն էլ, ըստ ցեղասպանագետի, շատ ակնհայտ է՝ 1939-ին ցեղասպանություն տերմինը պարզապես դեռ ի հայտ չէր եկել. – «Ցեղասպանություն՝ Genocide տերմինն առաջին անգամ ի հայտ է եկել 1943-ին,
Փաշինյանը Շվեյցարիայում արած իր հայտարարությամբ փորձում է ակնարկել, թե Խորհրդային Միությունն է ստեղծել և օրակարգ բերել Հայոց ցեղասպանության հարցը, այն դեպքում, երբ ԽՍՀՄ-ը միշտ արգելել է այդ թեման։
50-ականներից հետո Ցեղասպանության հարցը մի փոքր ավելի շատ է սկսել արծարծվել այն պարզ պատճառով, որ Ստալինի մահից հետո որոշ թեմաներ սկսեցին բացվել, ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև բռնաճնշումների ու գուլագների մասին սկսեցին գրել”։