MediaHub-ի տեղեկություններով՝ երկու օր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում։ Մի խումբ քաղաքացիներ մեքենան զննության ենթարկելու հարցի շուրջ ծագած անհամաձայնության պատճառով վիճաբանության մեջ են մտել մաքսային ծառայողների հետ, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք։ 

Նաև դանակահարություն է եղել կողմերի միջև, տուժած անձինք  տեղափոխվել են հիվանդանոց։ Ժամանել է ոստիկանություն, ինչից հետո դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը  հաստատել է տեղեկությունը՝ նշելով․ «Հունվարի 25-ին է դեպքը տեղի ունեցել, Քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով՝ առողջությանը ծանր վնաս պատճառելը, 167-րդ հոդվածի 1-ին մասով՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, 297-րդ հոդվածի 3-րդ մասով՝ խուլիգանություն, 452-ի 3-րդ մասով՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը։ Կա մեկ ձերբակալված, երեք տուժող, քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ»։ 

Այլ մանրամասներ Քննչական կոմիտեից չեն հայտնել։ 

Ուշագրավ է, որ դեպքից երկու օր է անցել, ու որևէ պաշտոնական հաղորդագրություն, որևէ հրապարակում այս մասով չի եղել։ Լրատվամիջոցին հայտնի է դարձլ, որ  ինչ-ինչ շահագրգիռ կողմեր ուզում են ծածուկ պահել դեպքը, որ հնչեղություն չստանա։ Թե ինչու՝ պարզ չէ

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *