Թղթակից Սամվել Սարգսյանը հարցազրույց ունեցավ Էգո Փրադաքշնի` Թաթերական արվեստի կենտրոնի հիմնադիր ղեկավարներ` Վարդուհի Նավասարդյանի և Հայկազ Մարտիրոսյանի հետ:
Ս. Ս-Մենք տեղեկացանք, որ հոկտեմբերի 4-ին կայացել է “Կնոջ թույնը” ներկայացման պրեմիերան, ինչպես անցավ այն?
Հ. Մարտիրոսյան-Այո Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ “Կնոջ թույնը” ներկայացման պրեմիերան: Այն անցավ լեփ-լեցուն դահլիճում և սիրվեց հանդիսատեսի կողմից: Ս. Ս,-Ինչի մասին է ներկայացումը?

.


Նավասարդյան-Ներկայացումը մելոդրամա է 2 գործողությամբ:Այն պատմում է մի կնոջ մասին, ով պատրաստ է հանուն գումարի վաճառել նույնիսկ իր սեփական երեխային:Ներկայացման մեջ շեշտը դրված է դաստիարակչականի վրա: Ներկայացումը 16+ է, քանի որ պարունակում է թմրանյութի, ալկոհոլի և ծխախոտի, նույնիսկ երեխաների վաճառքի տեսարաններ:Ներկայացման մեջ տարբեր պատմություններ են, իսկ գլխավոր հերոսուհին դառնում է այդ ամենի զոհը:
Ս. Ս,-Արդյոք բոլոր դերասններն էին պրոֆեսիոնալ, և որքան ժամանակ պահանջվեց ներկայացումը բեմադրելու համար?
Հ.Մարտիրոսյան-Դերասանական անձնակազմից,ոչ բոլորն էին պրոֆեսիոնալ, մասնակցել են նաև Էգո Փրադաքշնի ուսանողները, որոնք ևս փայլեցին իրենց խաղով: Վ. Նավասարդյան-Մեզնից բավականին ժամանակ պահանջվեց, մոտ 7-8 ամիս, որովհետև փորձերի ընթացքում դերասանների փոփոխություններ էր կատարվում, մինչև ձևավորվեց ամբողջական թիմը:

Ս.Ս– Ինչպիսի բարդությունների հանդիպեցիք մինչ ներկայացումը?
Հ.Մարտիրոսյան-Մեզ համար ամենադժվարը գլխավոր հերոսուհու կերպարն էր, որին փնտրել ենք բավականին երկար ժամանակ, որովհետև մեր երկրում, ովքեր իմանում էին, թէ ինչ կերպար են մարմնավորելու հրաժարվում էին:
Ս. Ս․-Ինչպես ծագեց ներկայացման գաղափարը?
Վ. Նավասարդյան-Սցենարը բավականին երկար ժամանակ է ինչ գրված է, բազում փորձեր էին եղել բեմ բարձրացնելու, սակայն միշտ ինչ որ բան խանգարել է:Տեսնելով ներկայիս երիտասարդության կախվածությունը վատ սովորությունների հանդեպ, որոշեցինք ներկայացման միջոցով հանդիսատեսին տեղ հասցնել մեր ասելիքը:

Հ. Մարտիրոսյան-Նշեմ, որ սցենարը հանդիսանում է Էգո արվեստի կենտրոնի հեղինակայինը, սցենարիստը Վարդուհին է,իսկ ռեժիսորական աշխատանքը կատարել ենք ես , կինս` Վարդուհին և Արմեն Թովմասյանը, որին շատ շնորհակալ ենք համագործակցության համար:
Ս. Ս․-Իսկ երբ սպասենք հաջորդ ներկայացմանը?
Վ. Նավասարդյան-Հանդիսատեսի խնդրանքով որոշեցինք ևս մեկա անգամ այն Երևանում բեմ բարձրացնել, և այն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին ժամը 19:00-ին Մետրո թատրոնում: Հ. Մարտիրոսյան-Տեղեկացնեմ նաև, որ դեկտեմբերի 6-ից հետո,”Կնոջ թույնը” ներկայացումը բեմ կբարձրանա նաև հանրապետության տարբեր մարզերում և եթե կան մարդիկ, որ ցանկություն ունեն ներկա գտնվելու ներկայացմանը կարող են կապ հաստատել Էգո Փրադաքշնի տոմսերի գծով ադմինիստրատոր Արայիկ Նազարյանի հետ, նշված հեռախոսահամարով` 077915589:
Սամվել Սարգսյան