Հավանություն տալով տրանսպորտի գների թանկացման փաստն արդարացնելու Նիկոլի ճամարտակություններին՝ Հակոբյան Աննան վստահեցրել է, որ Նիկոլի գաղափարներն ու բացատրություններն այնքան բացառիկ են, որ ինքը երբեք ուրիշներից չի լսել այդպիսի բացատրություններ: Աննային, պարզվում է, հատկապես դուր է եկել Նիկոլի այն միտքը, որ տրանսպորտի համար պետք է շատ վճարել, քանի որ այդ գումարը ոչ միայն երթևեկելու, այլև ենթակառուցվածքը սպասարկելու համար է: «Ես առաջին անգամ եմ լսում…»,-մասնավորապես՝ վստահեցրել է Աննան՝ միաժամանակ ասելով, թե ինչու է առաջին անգամ լսում. նախկինում գիտեր, որ գծերն ունեն իրենց տերերը, որոնք զբաղվում են այդ ամեն ինչով:

Հասկանալի է, թե ինչ է ցանկացել ակնարկել Հակոբյան Աննան: Նա փորձել է հանրությանը հիշեցնել նախկինների ու նախկին կարգերի մասին՝ փաստացի ակնարկելով, որ «ժողովրդավարությունը» ունի իր գինը, որը պետք է վճարել նույնիսկ երթևեկելիս: Ի՞նչ ժողովրդավարութան մասին է խոսքը: Սա այն ժողովրդավարությունն է, երբ գծատերերին փոխարինելու է եկել Ավինյան Տիկոյի հերը…

Ստացվում է՝ գծատերերից ազատվելու ու նրանց Տիկոյով փոխարինելու գինն ենք վճարելու, ու բնավ էական չեն գնագոյացման նրբությունները: Եթե սա պետք է լիներ գծատերերից ազատվելու գինը, ապա ավելի լավ կլիներ, եթե հին համակարգը վերադարձվեր. դա բոլոր դեպքերում ավելի լավ կլիներ, քան Տիկոյին անիմաստ մուծվելը:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *