ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պատրաստվում է գիրք գրել նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմում իր գործունեության, ինչպես նաև 2021-25 թվականների միջազգային կարևոր իրադարձությունների մասին, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Crown հրատարակչությանը, որն էլ տպագրելու է Բլինքենի գիրքը։ Պայմանագիրն արդեն ստորագրվել է։

Նշվում է, թե Բայդենն իր գրքում  նկարագրելու է ռուս-ուկրաինական հակամարտությանը նախորդած իրադարձությունները՝ ԱՄՆ վարչակազմում, անդրադառնալու է նաև ԱՄՆ-Չինաստան հարաբերություններին, Գազայի հատվածում հակամարտությանը և այլ միջազգային կարևոր իրադարձությունների ու խնդիրների, որոնց բախվել է Բայդենի վարչակազմը։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *