Գ­լո­բալ ի­մաս­տով, նաեւ հայ-ադրբեջանական թեմատիկայի համատեքստում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=304100&l=am), շա­րու­նա­կում է հիմ­նա­կան հարց մնալ, թե երբ կխո­սեն ­Պու­տինն ու Թ­րամ­փը, եւ որ էլ ա­վե­լի էա­կան է՝ ին­չի մա­սին: Այն տպա­վո­րութ­յունն է, որ Եվ­րո­պա­յի լի­բե­րալ­նե­րին հի­մա այդ հար­ցը նույ­նիսկ ա­վե­լի շատ է հե­տաքրք­րում, քան ի­րենց եւ թրամփ­յան ԱՄՆ-ի ա­պա­գա հա­րա­բե­րութ­յուն­նե­րի թե­ման: Ու դա բնա­կան է. այն, ինչ Թ­րամ­փը հնա­րա­վոր է, որ պայ­մա­նա­վոր­վի ­Պու­տի­նի հետ, ա­մե­նաու­ղիղ ազ­դե­ցութ­յունն է թող­նե­լու ինչ­պես Եվ­րո­պա­յի հետ ԱՄՆ-ի հա­րա­բե­րութ­յուն­նե­րի, այն­պես էլ, առ­հա­սա­րակ, թե ներ­կա­յիս տես­քով Եվ­րո­պան, իր լի­բե­րալ հա­մա­կար­գով հան­դերձ, կմնա՞: Ա­ռա­վել եւս, որ Թ­րամփն ար­դեն հասց­րել է հենց ԱՄՆ-ում այն քա­նա­կի «տա­բու­ներ» խախ­տել, որ ա­ռա­ջա­նում է տպա­վո­րութ­յուն, թե թրամ­փիստ­նե­րը, առ­հա­սա­րակ, փոր­ձում են գլխի­վայր շուռ տալ այն ողջ կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը, ո­րը ստեղծ­վել է առն­վազն վեր­ջին հար­յու­րամ­յա­կում: 

Բ­նա­կա­նա­բար, ուլտ­րա­լի­բե­րալ քա­րոզ­չա­մե­քե­նան այս ըն­թաց­քում կենտ­րո­նա­ցած է հենց ­Պու­տին-Թ­րամփ թե­մա­տի­կա­յի վրա, թե­րեւս փոր­ձե­լով ստեղ­ծել այն­պի­սի «կար­միր գծեր», ո­րոնք Թ­րամ­փը չկա­րո­ղա­նա անց­նել՝ են­թարկ­վե­լով հան­րա­յին կար­ծի­քին, ե­թե նման կար­ծիք կա­րո­ղա­նան սար­քել: Այդ թվում, ակ­տի­վո­րեն ա­ռաջ են տա­նում թե­զը, թե Թ­րամ­փը ­Պու­տի­նի հետ խո­սե­լու է բա­ցա­ռա­պես ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի մա­սին, ընդ ո­րում, ու­ժի դիր­քե­րից պար­տադ­րե­լով ռու­սա­կան կող­մին՝ գնալ ծա­վա­լուն զի­ջում­նե­րի: Ե­րե­ւի սրան էլ կհա­ջոր­դի քա­րոզ­չութ­յու­նը, թե, տե­սեք, ձեր գո­վա­բա­նած Թ­րամ­փը վա­խե­ցավ, հի­մա թույ­լի դիր­քե­րից է խո­սում ­Պու­տի­նի հետ: Այս­տե­ղից էլ ըն­դա­մե­նը կես քայլ է մին­չեւ «ռու­սա­կան ա­գենտ» հայտ­նի բա­նա­ձե­ւը: Օ­րի­նակ, օ­րերս հրա­պա­րա­կա­յին շրջա­նա­ռութ­յան մեջ էին դրել ինչ-որ փաս­տաթղ­թի նա­խա­գիծ «Թ­րամ­փի 100-օր­յա ծրա­գի՞­րը» ան­վա­նու­մով (­­Տե´ս ­նաեւ https://iravunk.com/?p=303885&l=am), որը նման է արհեստական «կարմիր գծեր» սարքելու եւս մեկ փորձի:

­Մինչ­դեռ շատ ա­վե­լի ռեալ են դառ­նում խո­սակ­ցութ­յուն­նե­րը, որ ­Պու­տին-Թ­րամփ սպաս­վող բա­նակ­ցութ­յուն­նե­րում ուկ­րաի­նա­կան թե­մա ան­գամ ա­ռաջ­նա­յին դիր­քե­րում չի լի­նե­լու: ­Պարզ պատ­ճա­ռով՝ այն ՌԴ-ԱՄՆ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հե­տե­ւանք է, եւ կար­գա­վո­րումն էլ կդառ­նա ընդ­հուպ տեխ­նի­կա­կան հարց, ե­թե նույն ՌԴ-ԱՄՆ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հետ կապ­ված խոր­քա­յին լու­ծում­նե­րի կա­րո­ղա­նան հաս­նել: Եվ այն, որ հա­մա­տա­րած ֆեյ­քա­յին քա­րոզ­չութ­յա­նը զու­գա­հեռ, ան­գամ լի­բե­րալ լրատ­վա­մի­ջոց­ներն են մեկ-մեկ ստիպ­ված խո­սել այդ մա­սին, դա ար­դեն շատ բան է հու­շում: Օ­րի­նակ, New York Times-ի կար­ծի­քով, Թ­րամփ-­Պու­տին Ուկ­րաի­նա­յի բա­նակ­ցութ­յուն­նե­րը կա­րող են զու­գակց­վել մի­ջու­կա­յին զեն­քի վե­րահսկ­ման բա­նակ­ցութ­յուն­նե­րի հետ: Ըստ աղբ­յու­րի՝ ­Բայ­դե­նի վար­չա­կազ­մը հրա­ժար­վել է խառ­նել եր­կու հար­ցե­րը, «սա­կայն Թ­րամ­փը բաց է թվում ա­վե­լի լայն բա­նակ­ցութ­յուն­նե­րի հա­մար, ին­չը հենց այն է, ինչ կցան­կա­նար ­Պու­տի­նը»: ­Մա­նի­պուլ­յա­ցիոն ե­րանգ­նե­րով, սա­կայն հիմ­քը ռեալ է. Ուկ­րաի­նա­յում ՌԴ-ԱՄՆ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը հա­սել են մի­ջու­կա­յին բախ­ման շե­մին, հենց որն էլ պար­տադ­րում է գնալ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի: Իսկ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն աս­վա­ծը սկսվում է մի­ջու­կա­յին զեն­քի վե­րահս­կու­մից, ո­րը են­թադ­րում է եր­կու կող­մե­րի շա­հե­րի ո­րո­շա­կի հա­վա­սա­րակշ­ռում, այդ թվում՝ տա­րա­ծաշր­ջան­նե­րում եւ կոնկ­րետ երկր­նե­րում ու­նե­ցած շա­հե­րի: Ու հենց դա է, որ մաս­նա­վո­րա­պես ուկ­րաի­նա­կան, հա­րավ­կով­կաս­յան կամ այլ ուղ­ղութ­յուն­ներ դարձ­նում են ըն­դա­մե­նը մեծ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան են­թա­շերտ, այլ ոչ թե հիմ­նա­կան նպա­տակ:

Իսկ ա­հա ԵՄ-ում, ի­հար­կե, հաս­կա­նում են, որ այս հա­մա­տեքս­տում, ի­րենք եւս, մի­գու­ցե բա­ցա­ռութ­յամբ եվ­րո­պա­կան եր­կու մի­ջու­կա­յին պե­տութ­յուն­նե­րի, նման պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի պա­րա­գա­յում ի­րենք են դառ­նում երկ­րոր­դա­կան դե­րա­կա­տար: Այս ա­ռու­մով, ի­հար­կե, միան­գա­մայն ռեալ է այն փոր­ձա­գի­տա­կան գնա­հա­տա­կա­նը, որ «Թ­րամ­փիստ­նե­րի հա­մար ի­րա­կա­նում ԵՄ-ն գլ­խա­վոր թշնա­մին է, ո­րը պետք է ոչն­չաց­վի: Թ­րամ­փի վար­չա­կազ­մը սա­ռեց­նում է հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Բր­յու­սե­լի հետ՝ հօ­գուտ ԵՄ երկր­նե­րի հետ ան­մի­ջա­կան շփում­նե­րի…»: Իսկ ա­հա Politico-ի գնա­հատ­մամբ. «Թ­րամ­փի թի­մի գոր­ծո­ղութ­յուն­նե­րը վեր­լու­ծե­լիս ակն­հայտ է դառ­նում, որ ԱՄՆ-ի եւ եվ­րո­պա­կան երկր­նե­րի մի­ջեւ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի նոր ճար­տա­րա­պե­տութ­յուն է կա­ռուց­վե­լու, ո­րում իշ­խա­նութ­յան են գա­լու աջ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ»։

Ա­մեն դեպ­քում, ար­դեն իսկ Բ­րի­տա­նիա­յում, Ֆ­րան­սիա­յում, ­Գեր­մա­նիա­յում (որ­տեղ գա­լիք ա­միս ընտ­րութ­յուն­ներ են) այս պա­հին ա­ռա­ջին պլա­նում են աջ ու­ժե­րը: Իսկ դա, օ­րի­նակ Բ­րի­տա­նիա­յի հա­մար, նշա­նա­կում է նաեւ ա­վան­դա­կան դար­ձած լի­բե­րալ-պահ­պա­նո­ղա­կան հա­մա­կար­գի ոչն­չա­ցում: Եվ չմո­ռա­նանք, որ այդ աջ ու­ժե­րի հիմ­նա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը ե­թե ոչ ԵՄ-ի ամ­բող­ջա­կան կազ­մա­քան­դումն է, այլ ըն­դա­մե­նը Բր­յու­սե­լին միայն տեխ­նի­կա­կան մարմ­նի վե­րա­ծու­մը՝ ողջ ռեալ իշ­խա­նութ­յուն­նե­րը հետ տա­լով ա­ռան­ձին եվ­րո­պա­կան երկր­նե­րին:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *