Ամերիկյան իշխանությունները երկրից կարտաքսեն նրանց, ովքեր վիզայի ժամկետի ավարտից հետո մնացել են ԱՄՆ-ում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը:

«Եթե անձը մնում է վիզայի ժամկետի ավարտից հետո, նա դառնում է անօրինական ներգաղթյալ և դառնում է արտաքսման ենթակա»,- ասել է Լևիտը ճեպազրույցի ժամանակ:

Հունվարի 20-ին, երդմնակալության օրը, Դոնալդ Թրամփը ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնում իր առաջին ելույթում խոստացավ անհապաղ դադարեցնել ապօրինի ներգաղթյալների մուտքը ամերիկյան տարածք և սկսել միլիոնավոր միգրանտների արտահանձնման գործընթացը:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *