ԵԱՏՄ տնտեսական աճը 2024 թվականի արդյունքներով կկազմի 4 տոկոս. այս մասին հայտարարվել Է Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ
Միության երկրների կառավարությունների ղեկավարները նշել են նոր տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը, քննարկել են ագրոարդյունաբերական ոլորտում իրականացվող համատեղ նախագծերը, ագրոարդյունաբերական համալիրի ենթակառուցվածքների ընդլայնումը:
Խորհրդի նիստում Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: