Ռուսաստանը մոտ է նոր «Իսկանդեր-1000» բալիստիկ հրթիռի զանգվածային արտադրությունը սկսելուն: Այս հրթիռները ՌԴ տարածքից կհասնեն մինչեւ Ուկրաինայի արեւմտյան ծայրակետ` Լվով, իսկ հարվածներն էլ ավելի մահացու կդառնան: Այս մասին հայտնել է հեղինականոր ռազմական Military Watch Magazine-ը:
Այս նոր «Իսկանդեր» հրթիռը կունենա կրկնակի հեռահարություն (ներկայումս 500 կմ): Այն կունենա նոր, ավելի արդյունավետ շարժիչ, ինչպես նաև կավելացնի վառելիքի պաշարը մոտավորապես 15%-ով։
Սա նշանակում է, որ Ռուսաստանը կկարողանա բալիստիկ հրթիռներով գնդակոծել անգամ Լվովը և արևմտյան մյուս շրջանները, նույնիսկ Չեռնովցին է վտանգի տակ։