Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կարգադրություն է ստորագրել Ուկրաինային ռազմական օգնության 27-րդ փաթեթը տրամադրելու վերաբերյալ, որը կկազմի 198 միլիոն եվրո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։

«Օպերատիվ պատճառներով և օգնության անվտանգ առաքումն ապահովելու նպատակով պաշտպանության նախարարությունը լրացուցիչ մանրամասներ չի հայտնում օգնության ստույգ բովանդակության, միջոցի կամ գրաֆիկի մասին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ֆինլանդիայի կողմից Ուկրաինային արդեն մատակարարված ռազմական տեխնիկայի ընդհանուր արժեքն այժմ կազմում է 2,5 միլիարդ եվրո։

Ըստ գերատեսչության՝ օգնությունը ցուցաբերվում է՝ հաշվի առնելով ինչպես Ուկրաինայի կարիքները, այնպես էլ Պաշտպանության ուժերի ռեսուրսների հետ կապված իրադրությունը։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *