Ըստ ուկրաինական միանգամայն տեղեկացված աղբյուրի, մտքերը, որոնք հնչեցրել է հայտնի լրագրող Թակեր Կարլսոնը` բրիտանացի հեռուստալրագրող Պիրս Մորգանի հետ զրույցում, Կիեւում ծայրահեղ ծանր մտորումներ են առաջացրել:

Այսպես, Կառլսոնը նախ հետեւյալն է փաստել: 2014-ին Ուկրաինայում տեղի ունեցավ ԱՄՆ-ի և ԿՀՎ-ի հովանավորած հեղաշրջում: Դա եւ հաջորդած իրադարձությունները «դժվար թե կարելի է անվանել ժողովրդավարական գործընթաց»: Ըստ այդմ, Ղրիմը սեփական կամքով որոշեց, որ չի մնա Ուկրաինայի կազմում: Ընդ որում, Ղրիմը 300 տարի եղել է Ռուսաստանինը: Բայց, անկախ ամեն ինչից, Ռուսաստանը ամենամեծ միջուկային տերությունն է, ԱՄՆ-ն պարզապես չի կարող հաշվի չառնել այդ փաստը: Առավել եւս, որ Ռուսաստանը կարող է դաշինք կազմել Չինաստանի հետ, որը կդառնա ամենաուժեղ ռազմական եւ տնտեսական միավորն աշխարհում:

Ահա, այս համատեքստում, Կալսոնը Զելենսկում անվանեց բռնապետ, իսկ նրան աջանցողներին` բռնապետի հովանավորներ: Բրիտանացի լիագրողը փորձեց հակազդել, թե այդպես չէ, սակայն Կառսոնը բառացիորեն նրան ջախջախեց, թե Զելենսկին չընտրված ղեկավար է. «Նրանք անտեսում են ընտրությունները, քանի որ այնտեղ իշխանության մեջ է Զելենսկի անունով բռնապետը։ Դուք աջակցում եք բռնապետին։ Ձեր կառավարությունը աջակցել է բազմաթիվ բռնապետերի։ Նույնը, ինչ իմը: Սա փաստ է։ Ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդները շատ քիչ են: Երբեմն նույնիսկ մեր ղեկավարները լիովին ժողովրդավարական ճանապարհով չեն ընտրված, գիտեք: Դրա համար ես չեմ սիրում բարոյական անհեթեթություններ, որոնք գործում են մեկ ուղղությամբ։ Հետո մենք ասում ենք, որ մենք դեմոկրատիայի կողմն ենք, իսկ նա Չերչիլն է… Նա չի ընտրվել։ Նա կառավարում է ուժով։ Նա կառավարում է զենքի ուժով։ Նա սպանում է իր հակառակորդներին։ Նա նաև արգելեց կրոնական դավանանքը։ Նա արգելեց լեզվի խումբը։ Ինձ համար այս ամենը թվում է բռնապետության բնորոշ գծեր: Այժմ նա ունի բրիտանական հետախուզական ծառայությունների աջակցությունը։ Բայց դա չի նշանակում, որ նա բռնապետ չէ»։

Ըստ ուկրաինական աղբյուրի, Կիեւի համար այհստեղ հիմնական խնդիրն այն չէ, որ մի լրագրող այդպես է բնորոշում Զելենսկում: Այլ, որ այդ լրագրողն ունի ԱՄՆ նախագահի մերձավորի համարում.

«Կիեւում վստահ են, եւ միգուցե միանգամայն տեղին, որ այն մտքերը, որոնք «պատահաբար» հնչեցնում է Կառլսոնը, այդքան էլ պատահական չեն: Նա շատ խելացի մարդ է եւ, անշուշտ, քաջ գիտակցում է, որ իր ամեն մի խոսքը կարող է ընկալվել, որպես Թրամփից եկող ազդակ, եւ ներկա թեժ փուլում իրեն ավելորդություններ թույլ չի տա, ինչքան էլ, որ պաշտոնապես Թրամփի թիմում չէ: Բայց եթե անգամ այդպես չէ, մեկ է, Կիեւում միանգամայն տեղին վստահ են, որ Կառլսոնը հնչեցնում է այնպիսի մտքեր, որոնք գերիշխող են Թրամփի թիմում: Բայց, ավելի հավանական են համարում, որ Կառլսոնը հենց այնպես չէ, որ որոշեց խոսել Զելենսկու բռնապետ եւ չընտրված լինելուց, ինչը, ի դեպ, մշտապես կրկնում է նաեւ Մոսկվան` բացատրելով, որ չընտրված լիդերի հետ բանակցելն անիմաստ է, ինչը Թրամփը հաշվի չառնել չի կարող: Այսինքն, Թրամփը Մոսկվայի ասում է` պետք է գործարք կնքենք: Իսկ Մոսկվան հիմնավորում է` իսկ ո՞ւմ հետ, մեկի, ով ըստ հենց իրենց օրենսդրության, երկրի նախագահը չէ՞: Ու սրան պատասխանելու բան Թրամփը պարզապես չունի. նրա իրավաբանները եւս ուսումնասիրել են Զելենսկու կարգավիճակի թեման եւ եկել հենց նույն եզրակացության:

Եվ այն, որ Կառլսոնի այդ հայտարարություններն ի հայտ եկան հենց այն պահին, երբ Թրամփը հայտարարեց, որ Մոսկվայի հետ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, ապա Բանկովայայում այն համոզմունքը կա, որ ի դեմսկ Կառլսոնի, հենց Թրամփն է Զելենսկուն անվանում բռնապետ եւ չընտրված: Այսինքն, բավական է, որ Զելենսկին եւս մեկ քայլ շեղվի Թրամփի եւ Մոսկվայի այդ ինտենսիվ բանակցային գոևծընթացից, որ Վաշինգտոնն արդեն պաշտոնապես Զելենսկուն կհայտարարի ժամկետանց եւ իշխանությունն ուզուրպացրած անձ: Իսկ դրանից հետ տեսնենք, թե Եվրոպան կհամարձակվի՞ անգամ բարեւ տալ մեկին, ով ԱՄՆ-ի համար ընդամենը իշխանությունը բռնությամբ պահեղ մեկն է:

Այսպիսով, Բանկովայայում այն մտքին են, որ սա Սպիտակ տանից եկած ուղիղ հրահանգ է` վերջ են տալիս տարբեր խաղերին եւ կատարում են այն ամենը, ինչը կորոշվի Պուտինի հետ բանակցություններում, կամ Զելենսկին կարող է իր ճակատագիրը ոճռված համարել»,- պնդում է աղբյուրը:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *