ՄԻՊ–ը նշում է` միջազգային չափանիշների համաձայն՝ ատելության կամ բռնության հրահրման փաստի առկայության վերաբերյալ դատողություններ անելիս պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, ինչպես, օրինակ, այն հանգամանքը, թե ում է ուղղված խոսքը, որքանով է այդ խոսքի հասցեատերը կամ թիրախավորված խումբը խոցելի տվյալ հասարակությունում:

ՄԻՊ–ը մտահոգիչ է համարում Ղարիբ Բաբայանի դեպքով ատելություն քարոզելու հիմքով քրեական հետապնդումը` նշելով, որ դա կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ նաև ատելության հրահրման գործերի քննության պրակտիկան միջազգային չափանիշներին չհամապատասխանող եղանակով զարգացնելու և այս հիմքով խոսքի ազատության հայեցողական սահմանափակման դիտանկյունից։

Հղում անելով ՄԻԵԴ որոշումներից մեկին` Մանասյանն ընդգծում է, որ ոստիկանությունը չի կարող որևէ պատճառով դիտարկվել որպես խոցելի խումբ։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *