2020 թ-ի կործանարար պատերազմից հետո բոլոր շարժումները եղել են մարդաշատ, ուզում եմ ասել նաև, որ յուրաքանչյուր հաջորդ շարժում եղել է ավելի կազմակերպված ու մարդաշատ, քան նախորդը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսիում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Եթե Նիկոլ Փաշինյանին ու իր սատելիտներին թվում է, որ մայիսի 9-ի միտինգները պրծան ու այլևս հայ ժողովուրդ համակերպվել է, ապա՝ ոչ։ Բոլոր սոցիոլոգիական հարցումները ու մեր հանդիպումները, հարցախույզերը ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի վստահությունը հանրության շրջանում հասել է պատմական մինիմումի։ Կա կոնսենսուս գրեթե բոլոր քաղաքական դերակատարների միջև, որ Նիկոլ Փաշինյանը ձախողված կառավարիչ է և վտանգավոր է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու առողջության համար։Մնում-մնում՝ խաղաղությունից է խոսում, Արցախում էլ է խաղաղ, բայց հայ չկա։ Մեզ էդպիսի խաղաղություն պետք չի, հերիք է ժողովրդի վրա այդ խաղաղությունը ծախսեք։ Նիկոլն Արցախում էլ խաղաղություն բերեց, բայց 120 000 հայի բռնագաղթի ճանապարհով, էսօր ամենախաղաղն Արցախում է, ոչ կռիվ կա, ոչ կրակոց կա, բայց այլևս հայ չկա:

Պետք է բոլորս՝ ում համար թանկ է Եռաբլուրը, ում համար թանկ է Ծիծռեռնակաբերդը, ում համար թանկ էր Արցախը, Սարդարապատն ու, առհասարակ, մեր ապրած կյանքը, մտածեն, ոչ թե իշխանության գալու, այլ իշխանափոխության մասին՝ 0 ամբիցիա սկզբունքով։ Մեր տունն այրվում է, երբ մեր տունն այրվում է՝մենք պետք է մտածենք կրակը հանգցնելու մասին»,-ասաց նա կոչ հղելով. «Տղերք, եկեք, մի կողմ դնենք մեր բոլոր տարաձայնությունները, էսօր դրա ժամանակը չի, էսօր ՀՀ փշրանքները պահպանելու ժամանակն է»։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *