«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն է:
-Արեւմուտքից մի քանի ժամվա ընթացքում երկու առանցքային քայլ արվեցուղղված Հայաստանին: Նախ հրապարակվեցին
գաղտնազերծվեցին Պետդեպի փաստաթղթերը, որոնք, ըստ որոշ փորձագետների, Հայաստանի Հանրապետության դեմ են եւ հող են նախապատրաստում Սյունիքից «միջանցք» տալու համար (խոսքը վերաբերում է «Ազատություն» ռադիոկայանի պատրաստած ռեպորտաժին, որտեղ ներկայացվում են Մեղրիից միջանցք տալու բանակցությունները, որոնք վարել է Ռոբերտ Քոչարյանը2000-ականներին), ապա ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ արեց
ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին: Ձեր գնահատմամբ` ի՞նչ է տեղի ունենում այժմ:
- Նախ, ես ուզում եմ ընդգծել, որ Պետդեպի հրապարակումը Հայաստանի Հանրապետության դեմ չէ, այդ հրապարակումը նպատակ ունի Նիկոլ Փաշինյանի ստերը բացահայտել: Նա նախկին նախագահներին հրավիրում էր բանավեճի, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց Փաշինյանին հրապարակել բանակցության փաստաթղթերը, Փաշինյանը դա չարեց, արեց ԱՄՆ ղեկավարությունը: Այս հրապարակումը տապալումն էր Նիկոլ Փաշինյանի այն թեզի, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ինչպես նաեւ մյուս արեւմտյան երկրները, կողմ են եղել, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում: Նիկոլ Փաշինյանը փորձում է հասարակությանը համոզել, որ ԱՄՆ, Ֆրանսիան միշտ կողմ են են եղել Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն։ Հրապարակված փաստաթղթերից երևում է, որ դա այդպես չէ և նույնիսկ Թուրքիան՝ ի դեմս իր 90-ականների ղեկավարների, կողմ էր, որ Արցախը դուրս գա Ադերբեջանի կազմից և միանա Հայաստանին։ Գաղտնազերծած փաստաթղթերի հրապարակման փաստը բացահայտում է, որ Նիկոլ Փաշինյանի որոշումը, հավանաբար դեռևս 2019 թ ընդունված, հանձնել Արցախի անվտանգության հարցը Ռուստատանին և դրանից հետո տեղի ունեցած պատերազմը, (հասկանալի է, որ ԱՄՆ և Ֆրանսիան դեմ էին եղել այդ գործարքին, այսինքն՝ Ալևին ու Փաշինյանին անհաժեշտ էր հրահրել պատերազմ, որպեսզի առիթ ստեղծել ռուսական զորքերը Արցախում տեղակայելու համար) և նրա փորձերը՝ արդարանալ այդ որոշման համար, արժանանում են ԱՄՆ-ի հակազդեցությանը։ Այդ ամենն արդեն աստիճանաբար բացահայտվում է: Նիկոլ Փաշինյանն արդեն ԱՄՆ-ի հետ է բախումների մեջ մտնում: Ամերիկան Փաշինյանի քարոզչությունը տապալելու գործին է անցել: Եթե Մադրիդյան փաստաթղթերը հրապարակվեն, Նիկոլ Փաշինյանի վիճակն ավելի է վատանալու: Բայց եթե խոսում ենք այսօրվա մասին, ապա տեղի ունեցածը միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի դեմ է, միեւնույն ժամանակ՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի օգտին: Խոսվում է նաեւ այն մասին, որ 2000-ական թվականներին քննարկում էր գնում այն մասին, որ Արցախն Ադրբեջանի կազմից դուրս պետք է գա, իսկ Լաչինի միջանցքի դիմաց Հայաստանն ինչ-որ տարածք պետք է հատուցի Ադրբեջանին: Այն ժամանակ նույնիսկ քննարկման առարկա չի եղել, որ Հայաստանը կարող է զրկվել իր Իրանի հետ տրանսպորտային կապից, այն պետք է անվերահսկելի լիներ Ադերբեջանի համար: Կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը հրաժարվել է այդ ամենից: Այն կարող էր իրականություն դառնալ, եթե Հեյդար Ալիեւը չհրաժարվեր ձեռք բերված բանակցություններից: Կրկին ընգծում եմ, որ Պետդեպի այս հայտարարությունն ուղղված է Նիկոլ Փաշինյանի դեմ: Միայն նա է ասում, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան եղել են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու դիրքորոշմանը կողմ: Հեռավոր նպատակի տեսակետից այս հրապարակումը դեմ է նաեւ Ռուսաստանին, որը 2019 թվականից հետո առնվազն Բաքվի հետ գործարքի է գնացել՝ նպատակ ունենալով բերել Ադերբեջանը Միութենական պետության կազմ, դրա դիմաց հանձնելով իրեն Արցախը: Ինչը և տեղի ունեցավ 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, որի տեքստն անձամբ Վլադիմիր Պուտինն է մշակել, իր իսկ խոսքերով: Արցախի շրջափակում և էթնիկ զտում: Այսօր, կարելի է ասել փաստացի ԱՄՆ-ի թիրախը ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է, այլեւ` Ռուսաստանը:
- Բայց փաշինյանականները ցնծում են եւ պնդում, որ այս հրապարակումը Ռոբերտ Քոչարյանի դեմ է, քանի որ նա շրջանառության մեջ է դրել Մեղրին Ադրբեջանին հանձնելու գաղափարը: Այսինքն
չե՞ն հասկանում անգամ, թե այդ հրապարակումն ինչ է ասում, թե՞ սա նոր քարոզչամիջոց է
ամեն ինչ իրենց օգտին շրջելու: - Դատարկաբանություններ են դրանք: Ես քոչարյանական չեմ եւ նրան արդարացնելու ոչ մի խնդիր չունեմ, բայց այն, ինչ այս հրապարակման մեջ ասվում է, հետեւյալի մասին է. Արցախն անցնում է Հայաստանին
դառնալով ՀՀ տարածք: Լաչինի միջանցքը եւս Հայաստանի կազմի մեջ է մտնում, իսկ Մեղրիից Լաչինի միջանցքին համաչափ տարածք տրվում է Ադրբեջանին: Ընդ որում
պահպանվում է Հայաստանի անխափան կապն Իրանի հետ: Այսինքն` տրանսպորտային հանգույցն այնպես էրլ ինելու, որ Ադրբեջանից ոչ մի կախում չէր լինելու: Ագրեսոր Ալիեւն այսօր պնդում է, որ այդ ամենը Հայաստանը պետք է տա իրեն: - Բայց արդյո՞ք Հայաստանի սուվերեն տարածքից Ադրբեջանին հանձնելու մասին բանակցելը պետական դավաճանություն չէ: Որոշ շրջանակներ այդպես են մեկնաբանում:
– Դա մեկնաբանությունների հարց է: Հայաստանն էլ Լաչինի միջանցքի դիմաց պետք է ինչ-որ բան առաջարկեր Ադրբեջանին: Այդ տեսանկյունից Հայաստանն ու Ադրբեջանն իրավահավասար պետություններ են: Նրանք, ովքեր գտնում են, որ Հայաստանը պետք է միակողմանի առավելություն ստանար միայն այն պատճառով, որ ուներ գերիշխող դիրք մարտի դաշտում, սխալվում են: Միջազգային իրավունքը Հայաստանին նման առավելություն չէր տվել:
- Այժմ անդրադառնանք ԵԽԽՎ բանաձեւին` Ադրբեջանին կոչ է արվել ազատ արձակել հայ ռազմագերիներին: Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ:
- ԵԽԽՎ-ի որոշումը բացարձակապես Ադրբեջանի դեմ է: Ադրբեջանի անդամակցությունն այնտեղ դադարեցված է, մինչեւ որ կփոխի իր քաղաքականությունը: Սա Ալիեւին վերջին նախազգուշացումն է, որ թատրոնը փակեն, գնան տուն, իսկ գերիներին ազատ արձակեն: Ադրբեջանը ունի տնտեսական կախվածություն Եվրոպական պետություններից, վաճառում է իրենց էներգոկիրներ, և այս նախազգուշացումը իրա համար կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Ես այն կարծիքի եմ, որ Պուտին, Փաշինյան, Ալիեւ՝ փոխկապակցված են եռակողմ համաձայնագրով և ունեն քրեական պատասխանատվություն Արցախի դեմ իրենց կատարաց քայլերի համար: Կյանքը ցույց տվեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ավարտվեց ծանր հանցագործությամբ: Այդ ամենի համար պատասխանատու է Պուտինն անձամբ` Իլհամի ու Նիկոլի հետ: Նրանց տեղը միջազգային քրեական դատարանն է: Դրա համար Արցախի ընկերներին ասում եմ, որ ժամանակն է բողոք ներկայացնել միջազգային քրեական դատարան նոյեմբերի 9-ի հայտարարության տակ բոլոր ստորագրողների դեմ: Նրանք՝ բոլորը, պետք է միջազգային քրեական դատարանում պատասխան տան: