Ստիպված ենք եղել «Հետք»-ին և նրա ինֆորմատոր՝ ՊՎԾ նախկին աշխատակցին դատի տալ՝ զրպարտանքի համար և հերքման, ինչպես նաև բարոյական վնասի փոխատուցման պահանջով, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով, որ դատարանն արդեն հայցն ընդունել է վարույթ։

Լրագրողները Պետրոսյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ Հանրապետության հրապարակում Իրանի քաղաքացիների մասնակցությամբ տեսանյութը հրապարակելու համար մարդուն ձերբակալում են, Պպետրոսյանը պատասխանեց, որ որևէ կերպ չի ցանկանում այդ դրվագը մեկնաբանել.

«Անկեղծ ասած, վերջերս շատ զբաղված էի և չեմ հասցրել հետևել լրահոսին։ Ինֆորմացված չեմ տվյալ դեպքով։ Որպես ՊՎԾ ղեկավար լիազորված չեմ գնահատականներ տալ քննչական մարմնի գործողություններին։ Իսկ որպես քաղաքական գործիչ, թույլ տվեք չմեկնաբանել այդ դրվագը։ Աթոռից կտրվելու բացարձակ մտավախություն չունեմ, քանի որ պետական կառավարման համակարգում իմ գործունեությունը դիտարկում եմ որպես առաքելություն՝ պիտանի լինելու իմ պետությանը»։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *