Դեմ ենք պարտադիր հայտարարագրմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Մենք դեմ ենք պարտադիր հայտարարագրմանը, որովհետև այդպես՝

Կառավարությունը մտնում է քաղաքացու գրպանը,

Ստեղծում է անտեղի հարկերի հիմք, որը հարկման ենթակա չէ,

Դառնում է մարդկանց կառավարելու և վախեցնելու գործիք։

Տեղեկություն են ստանում բանկային գաղտնիքի վերաբերյալ, ինչն անթույլատրելի է»,- գրել է Սարսգյանը։

Նաիրի Սարգսյանն առաջարկում է քննարկում հայտարարագրման վտանգավոր հետևանքների, հետագա քայլերին մասին։

«Ի՞նչ է մեզ սպասվում իրականում։ Եկեք այս հարցի պատասխանն ստանանք միասին։ Փետրվարի 5, 19:00 Անի Պլազա, Անի սրահում քննարկելու ենք

Հայտարարագրման վտանգավոր հետևանքները,

Ինչպես են իշխանությունները կեղծում և մանիպուլացնում իրականությունը,

Արդեն գրանցած հաջողությունները և հետագա քայլերը։

Շարունակում ենք պայքարը, շարունակում ենք մինչև չեղարկում»,-գրել է  նա։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *