Այս օրերին ԱՄՆ նախկին իշխանություններին «գցելու» ամենացայտուն օրինակը, իհարկե, Բացի Նիկոլից (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=304600&l=am) դրսեւորեց Զելենսկին: Ուկրաինայի ժամկետանց նախագահի խոսքով. «Ուկրաինան ստացել է Ամերիկայի խոստացած 177 միլիարդ դոլարից միայն 75 միլիարդ դոլարը… Երբ ասում են, որ Ուկրաինան 200 միլիարդ է ստացել բանակին աջակցելու համար, դա ճիշտ չէ։ Ես չգիտեմ, թե որտեղ է այս ամբողջ գումարը:
Մինչդեռ ամերիկյան բյուջեից դուրս է եկել 200 միլիարդի չափ գումար, որից ելնելով էլ, հիմա Թրամփի թիմը նման թվեր է հնչեցնում: Ու ի՞նչ է հիմա ստացվում. տեղ է հասել 75 միլիարդը: Այսինքն, մնացած 125 միլիարդը կամ պարզապես Ուկրաինա չի հասել, քանի որ Բայդենն ու նրա թիմակիցները գողացե՞լ են: Կա´մ` հասել է, բայց գողացել են Զելենսկու թիմակիցները, եւ հիմա նա ընդամենը արդարանում է, թե այդ փողի երեսը չենք տեսել: Չէ, այս երկրորդ տարբերակը քիչ հավանական է. Զելենսկու կլանը գողանում էր 75 միլիարդից: Կարճ ասած, Զելենսկին կա´մ գործ է տալիս Բայդենի վրա, կա´մ` սեփական գողությունն է փորձում նախկին նախագահի հաշվին դուրս գրել:
Իսկ Ուկրաինայում ավելի հավանական են համարում, որ այդ փողը Բայդենն ու Զելենսկին միասին են կերել` հուսալով, որ պատերազմի հաշվին այն դուրս կգրեն: Բայց եղավ անսպասելին` Թրամփը եկավ իշխանության, հիմա արդեն ստուգում է, թե ԱՄՆ բյուջեից դուրս եկած փողերն ուր են գնացել, ու Զելենսկին այսպես իրար է խառնվել: Նաեւ հաշվի առնելով, որ Սպիտակ տունն արդեն անթաքույց է խոսում, որ Ուկրաինայում պետք է նոր ընտրություններ լինեն, հակառակ դեպքում պարզապես կարող են Զելենսկուն համարել ոչ լեգիտիմ:
Մի խոսքով, որպես տիպիկ լիբերաստ, Զելենսկին կարող է հանգիստ «փուռը տալ» նախկին տիրոջը՝ փորձելով չմնալ այն «կատոկի տակ», որը Թրամփն ավելի ու ավելի ակտիվ տեմպերով է քշում «նախկինների» վրա: Ընդ որում, «նախկինների» տակ պետք է հասկանալ ոչ թե պարզապես Բայդենի վարչախմբին, այլ, առհասարակ, վերջին 40, եթե ոչ 80 տարվա ամերիկյան քաղաքական կուրսը: Ի վերջո, USAID-ը, որին Մասկը հրապարակավ անվանում է «հանցավոր կազմակերպություն», «Գիտե՞ք, որ ԱՄՆ ՄԶԳ-ն, օգտագործելով ձեր հարկային դոլարները COVID-ի մշակող, միլիոնավոր մարդկանց սպանող, տարբեր երկրներում հեղաշրջումներ իրականացնող եւ այլն, Բայդենը չէ, որ ստեղծել է: Ինչպես նաեւ այն քաղաքական համակարգը, որը Թրամփը խոստանում է հիմքից փոխել:
Խոսքը, այսպես կոչված, «խորքային պետության» մասին է, եւ դրա գործիքների՝ USAID-ի, ավելի կոնկրետ՝ ԱՄՆ-ի ֆինանսական ծախսերի ստուգման ողջ պատմությունը մեկ բան է նշանակում՝ Թրամփը պատերազմ է սկսել հենց այդ «խորքային պետության» դեմ: Դրա տարրերից մեկն էլ, անշուշտ, այն հարձակումն է, որն ընթանում է Կանադայի ուղղությամբ. Կանադան, խոշոր հաշվով, բրիտանական միության մասնիկն է, եւ այս ուղղությամբ հարձակումը նշանակում է Բրիտանիային, այն է՝ այդ նույն «խորքային պետությանն» ուղղված եւս մեկ ծանր հարված:
Մյուս կողմից, շատ նման է, որ Թրամփը մեկ այլ մասշտաբային պատերազմ եւս սկսում է: Նրա որոշումներից մեկն էլ վերաբերում է Չինաստանի ապրանքների վրա բարձր մաքսատուրքերին: Ճիշտ է, ավելի փոքր չափով, քան Կանադայի եւ Մեքսիկայի պարագայում է՝ ընդամենը 10 տոկոսով: Բայց փոխարենը Չինաստանին մեկ այլ ուղղությամբ եւս հարվածեց: Պանամայի ջրանցքը, ամեն դեպքում, Չինաստանն իրոք փորձում էր իր համար եթե ոչ ամբողջական վերահսկելի, ապա առնվազն առավելագույնս հարմար դարձնել: Եվ ահա այն բանից հետո, երբ Մարկո Ռուբիոն հանդիպեց Պանամայի նախագահի հետ, Խոսե Ռաուլ Մուլինոն միանգամից որոշեց, որ պետք է հրաժարվել Չինաստանի հետ համագործակցությունից, այդ թվում՝ «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնության մասին փոխըմբռնման հուշագրից, որը ջրանցքով անցման համար չինացիներին տալիս էր առավելագույն ազատ ռեժիմ:
Մյուս կողմից, ինչպես Չինաստանը, այնպես էլ «խորքային պետությունը» զորեղ ուժեր են: Թրամփի այս քայլերն ընդամենը այդ երկու ուժերին պատերազմ հայտարարելու տեսք ունեն, բայց որ այդ պատերազմը լինելու է չափազանց ծանր, ենթադրելի է: Ընդ որում, այս երկու ուղղություններով մտնելով պատերազմի մեջ, Թրամփն ամեն խոսքով ցույց է տալիս, որ չի ցանկանում բախման գնալ նաեւ երրորդի՝ Ռուսաստանի հետ: Եվ դա բնական է: Նախ, երրորդ ուժի հետ պատերազմը կարող է անհաղթահարելի դառնալ: Հաջորդը, այդ պատերազմը ոչ թե տնտեսական է, որտեղ Թրամփն ու իր թիմակիցները ասեր են, այլ՝ ռազմական, որտեղ բանը հասել է միջուկային բախման շեմին: Նաեւ Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը դոլարի հետ կապված խնդիր չունի. դա Բայդենն էր, որ խնդիր էր ստեղծել: Այսինքն, որ Թրամփի հետ տնտեսական դաշտում պատերազմելու որեւէ ցանկություն Մոսկվան չունի: Արդյունքում, որ Թրամփը կձգտի առավելագույն արագությամբ դուրս գալ ուկրաինական պատերազմից եւ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Մոսկվայի հետ, դառնում է ներկայիս ամենահավանական տարբերակը: