Վաղարշապատի «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Քիչ առաջ տեղակացա, որ Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակից հանվել է Արցախի դրոշը։ «Էջմիածին» դաշինքը խստագույնս դատապարտում է Արցախի, նրա ժողովրդի և խորհրդանիշների դեմ իրականացվող ցանկացած գործողություն։ Հետամուտ ենք լինելու, որպեսզի այս վանդալիզմն իրականացնողները հայտնաբերվեն և ենթարկվեն պատասխանատվության»-ասված է հայտարարության մեջ։