AZAL ավիաընկերության ադրբեջանական մարդատար ինքնաթիռը, որը կործանվել էր դեկտեմբերին Ակտաու քաղաքի մոտ Ռուսաստանից Ղազախստան չվերթի ժամանակ, խոցվել է ռուսական «Панцирь-С» զենիթային հրթիռաթնդանոթային համալիրով։ Դրա մասին Reuters-ին հայտնել է Ադրբեջանի կառավարությունը:
«Ադրբեջանական կողմն ունի «Панцирь-С»-ի հրթիռի բեկոր, որը դուրս է բերվել ինքնաթիռից և նույնականացվել միջազգային փորձաքննության օգնությամբ»,- հայտարարել է աղբյուրը։
Ավելի վաղ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հրապարակել էր ավիավթարի մասին նախնական զեկույցը, ըստ որի՝ «պահպանված բեկորների նախնական զննությամբ հայտնաբերվել են տարբեր չափերի և ձևերի բազմաթիվ թափանցանց և ոչ թափանցանց վնասվածքներ ֆյուզելաժի, պոչի և ինքնաթիռի այլ հատվածներում։