Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան և մի շարք այլ երկրներ տուժել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից «ժողովրդավարության առաջխաղացման» պատճառով։ Այս հայտարարությունն արել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ ՄԶԳ-ն մասնակցել է պետական հեղաշրջումների նախապատրաստմանը՝ օգնելով «ժողովրդավարության առաջխաղացմանը»։

«Աշխարհի երկրներում պետական հեղաշրջումների նախապատրաստումն ու կազմակերպումն իրականացվել է քաղաքացիական ակտիվիստների, ընտրություններին ուղարկված դիտորդների, լրագրողների վերապատրաստման դասընթացների ֆինանսավորման հաշվին։ Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Հայաստան, Ղրղզստան, Կուբա, Նիկարագուա, Վենեսուելա. սա «ժողովրդավարության առաջխաղացման» հարցում նման «օգնությունից» տուժած պետությունների ոչ ամբողջական ցանկն է», – գրել է Վոլոդինը տելեգրամյան ալիքում:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *