Հայ ժողովրդի և Հայաստանի բոլոր պրոբլեմների հիմքում ընկած է մեկ բառ՝ Արևմուտք, իհարկե քաղաքական իմաստով։

Մեր ժողովրդի դեպի Արևմուտք գնալու անիմաստ երազանքն ու ցանկաությունը միշտ կանգնեցնում է ողբերգությունների առջև, քազնի լավ է, թե վատ, ցանկանում ենք, թե չենք ցանկանում մեր ռեգիոնում խաղաղություն և անվտանգություն Հայաստանի համար կարող է ապահովել միայն հայ-ռուսական բարձր մակարդակի ռազմավարական դաշնակցությունն ու Ռուսաստանի բարեկամ լինելը։

Իսկ ահա Արևմուտքը տեսնելով մեր ժողովրդի դեպի Արևմուտք գնալու ցանկությունը, իսկ հիմա ցավոք սրտի նաև ամեն գնով Արևմուտք գնալու գործողությունները փորձում է օգուտներ քաղել՝ օգտագործելով հայ ժողովրդին ու Հայաստանը իր գեոպալիտիկ շահերի համար։

Իմ սիրելի ժողովուրդ որքան շուտ սա մենք հասկանանք որպես ժողովուրդ և հրաժարվենք Արևմուտք գնալու կեղծ և վտանագավոր քաղաքականությունից այդքան շուտ կստանանք հնարավորություն պահպանելու և զարգացնելու Հայաստանը։ Արդյունքում կատարելով մեր բոլոր ժամանակների բոլոր սերունդների երազանքը՝ ունենալ հզոր, զարգացող և անվտանգ Հայաստան։

Մնացած զրույցները անիմաստ կեղծ օրակարգեր են, որոնք Հայաստանը տանում են կործանման։

Մհեր Ավետիսյան

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *