ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, որ Ռուսաստանը մտադիր է պատերազմ սկսել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։ Թրամփը սրա հետ համաձայն չէ:

«Ոչ, համաձայն չեմ, համաձայն չեմ. Նույնիսկ նվազագույն չափով»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։

Վլադիմիր Զելենսկին նախօրեին ասել էր, որ Ռուսաստանը «պատերազմ կսկսի ՆԱՏՕ-ի դեմ», եթե ԱՄՆ-ն հրաժարվի աջակցել Ուկրաինային։ Զելենսկին մեջբերել էր հետախուզական տվյալները, որոնք, ըստ նրա, ցույց են տալիս, որ Ռուսաստանը «զորքեր է հավաքում եվրոպական մեկ այլ երկիր հնարավոր ռազմական ներխուժման համար»: Ուկրաինայի նախագահի խոսքերը մեջբերել էր The Guardian-ը։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *