ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկու անգամ անհարմար իրավիճակում է դրել Վաշինգտոն՝ Սպիտակ տուն, ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, գրում է  Daily Mail-ը:

Ըստ բրիտանական պարբերականի՝ նախ Թրամփը Սպիտակ տան մուտքի մոտ չի դիմավորել ֆրանսիացի գործընկերոջը. նրա փոխարեն դա արել է Սպիտակ տան արարողակարգի ղեկավարի պաշտոնակատար Էբիգեյլ Ջոնսը: Թրամփը Մակրոնին ողջունելու է եկել ավելի ուշ:

Իսկ հետո ԱՄՆ նախագահը «ստորացրել» է Մակրոնին՝  Օվալաձև աշխատասենյակում նրան նստեցնելով սեղանի անկյունում. տեսանյութում Ֆրանսիայի նախագահն ակնհայտ իրեն անհարմար է զգում, նկատում է Daily Mail-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Zoom-ի միջոցով G7-ի անդամ երկրների ղեկավարների հետ քննարկման ժամանակ:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *