Շիլլեր, Բախ, Բեթհովեն, Հեգել ու Հայդեգեր ծնած գերմանացի «խորքային ժողովուրդը», թեև չի բարձրաձայնում, բայց չի մոռացել ո՛չ Էլզասն ու Լոթարինգիան, ո՛չ Սուդետները, ո՛չ Դանցիգն ու Արևելյան Սիլեզիան, ո՛չ էլ Քյոնիքսբերգը (Կալինինգրադ):Չոր նստվածքում կա այն, որ Ֆրանսիան դարձել էր ԱՄՆ նեոլիբերալ վերնախավի կցորդը, որպեսի կարողանա ապահովել Գերմանիայի ամերիկյան օկուպացիայի շարունակությունը: Միաժամանակ, ԱՄՆ-ից Ֆրանսիան ստացել էր Աֆրիկայում Արևմուտքի դիրքերը պահելու չգրված մանդատը, որը վերջին տարիներին ֆրանսիացիները հաջողությամբ մսխել են, քանզի Աֆրիկայում արևմտյան շահերի գոտիներն ամբողջովին կլանել է Չինաստանը, իսկ ինչն էլ չի հասցրել կլանել Չինաստանը, կլանել է Ռուսաստանը: Ահա այսպիսի իրավիճակում Ֆրանսիան դիմավորեց ԱՄՆ-ում իշխանության համար պայքարում նեոլիբերալ վերնախավի պարտությունը ու ծայրահեղ աջ պահպանողականների հաղթանակը: Արևմուտքի առաջնորդի՝ ԱՄՆ-ի նոր կառավարիչները, կարծես, ոտքից գլուխ փոխում են թե արևմտյան արժեքների, և թե արևմտյան քաղաքակության մասին պատկերացումները: Մինչդեռ Մակրոնի Ֆրանսիան շարունակում է նախորդ ընթացքը:Օրինակ՝ Հայաստանում Ֆրանսիան արևմտյան պետություններից միակն է, որը շարունակում է լինել Նիկոլի ռեժիմի պահապանը: Բանը հասել է նրան, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն անձամբ է Նիկոլի օգտին բացահայտ ու լկտի ստում՝ հայտարարելով, թե Նիկոլից առաջ Արցախն արդեն հանձնված էր: Մակրոնին դեռ թվում է, թե Ֆրանսիայի արևելյան քաղաքականության գործիքակազմում Նիկոլը պիտանելիության ժամկետում գտնվող «վեցնոց» է, որին կարելի որպես մանրադրամ օգտագործել ռուսների, թուրքերի, իրանցիների և այլոց հետ քաղառևտրային հարաբերություններում:Աֆրիկան ոտքին գցած Մակրոնը, իհարկե, չի սխալվում՝ «վեցնոց» է, միայն թե «վեցնոցի» պիտանելիության ժամկետն անդառնալիորեն ավարտված է: Եվ, եթե Ամերիկայում արդեն ամեն ինչ հասցրել են բարդել նեոլիբերալ նախկին էլիտաների վրա, Ֆրանսիային դա չի հաջողվելու՝ Մակրոնն անձամբ է ամիսը մեկ ռեժիմով ողջագուրվել Նիկոլի հետ, անձամբ է լռել, երբ Նիկոլը Հայաստանում կեղտոտ սմբակներով ոտնահարում էր մարդու իրավունքները, սեփականության ու բարի համբավի իրավունքը, խոսքի ազատությունն ու արդարադատությունը, այն ամենն, ինչ Մակրոնի Ֆրանսիան ժողովրդավարություն, ազատություն ու ժողովրդավարական արժեքներ է հայտարարել», – գրել է Հակոբյանը: