Ինչպես կարող է պատահել, որ ես չհետևեմ Բաքվում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ գործողություններին, որոնք որ շատ ցավալի են: Այս մասին Արմլուրի հետ զրույցում ասել է ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ես կարծում եմ՝ կա որոշակի խնդիր կառավարության, իշխանությունների կողմից նեկայացնելու իրենց գործընթացների վերաբերյալ, որոնք որ իրականացնում են: Այդ խնդիրը պետք է ինչ-որ ձև լուծվի: Ես կարծում եմ, որ իշխանություները պետք է ավելի ակտիվ լինեն՝ հանրայնացնելու իրենց գործողություները, որպեսզի երկիմաստություն չլինի և հասարակության մեջ բողոք չառաջանա:

Ռուբեն Վարդանյանն իմ դպրոցական ընկերն է եղել, մեկ տարի փոքր է ինձնից: Ես կարծում եմ ՝ կարող եմ ավելի շատ անել, քան՝ հացադուլն է:

Այս պահին որոշակի գործողություններ անում եմ:  Ես որոշակի տեղեկությունների եմ տիրապետում և աշխատում եմ այնպիսի ազդեցություն ունենալ, որպեսզի այդ տեղեկությունները տեղ հասնեն»,-ասել է նա:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *