ողբերգական պատմության հայկական գլխի պաշտոնական ավարտը։ Սա երկխոսության և հաշտեցման միջոցով ձեռք բերված խաղաղություն չէ. դա խաղաղություն է, որն իրականացվում է հարկադրանքի, անհավասարակշռության և ռազմավարական վակուումի միջոցով: Այն կստորագրվի ոչ թե արժանապատվորեն, այլ հրաժարումով, գուցե նույնիսկ հուսահատությամբ:Եվ թող պատրանք չլինի. Ադրբեջանը դա հիանալի հասկանում է։ Նրանք գիտեն, որ պայմագիրը չեն կնքում հայ ազգի հետ: Նրանք պայմանագիր են կնքում Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական լոյալիստների նեղ շրջանակի հետ, որոնց գերակա մտահոգությունը ոչ թե ազգային ամբողջականությունն է, այլ անձնական գոյատևումը։ Այսքան քչի համար այսքան շատ բան զիջելով՝ Փաշինյանը կարող է ապահովել (Ալիևի-խմբ.) ստորագրություն, բայց ո՛չ խաղաղություն, ո՛չ անվտանգություն և, իհարկե, ո՛չ պատմության ներում», – գրել է Օսկանյանը։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *