Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անհնար են առանց երկու կողմերի զիջումների։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։Նրա խոսքով, բանակցությունները պատերազմի ավարտի միակ միջոցն են, սակայն ցանկացած բանակցություն՝ լինի բիզնես, առևտուր, թե քաղաքական, ենթադրում է, որ կողմերն ինչ-որ բանից պետք է հրաժարվեն և գնան զիջումների։Ռուբիոն չի հստակեցրել, թե կոնկրետ ինչից պետք է բաղկացած լինեն զիջումները, սակայն նշել է, որ դրանք պետք է դառնան բանակցությունների առարկա։«Սա պետք է լինի բանակցությունների մի մասը, բայց այս բանակցությունների մեջ մտնելը, ընդհանուր հայտարարություններ անելը, որոնք կարող են այս կամ այն կողմին պատրվակ տալ՝ չմասնակցելու համար, ոչ մի օգուտ չի բերի», – ասաց նա:Պետքարտուղարը հավելել է, որ պատերազմը ռազմական լուծում չունի, քանի որ ոչ Ռուսաստանը, ոչ Ուկրաինան չեն կարող հասնել իրենց «մաքսիմալիստական ռազմական նպատակներին»։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *