Հութիների կողմից իրականացված հարյուրավոր հարձակումները ստեղծվել են Իրանի կողմից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։«Հութիների կողմից արձակված ցանկացած կրակոց այս պահից կդիտարկվի որպես Իրանի ղեկավարության կողմից և Իրանի զենքից արձակված։ Եվ Իրանն է պատասխանատվությունն ու հետևանքները կրելու, որոնք սարսափելի կլինեն», – իր Truth Social սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահը։Անցած շաբաթ օրը Միացյալ Նահանգների զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են ձեռնարկել Եմենում հութի զինյալների դեմ և զգուշացրել Իրանին՝ անհապաղ դադարեցնել աջակցությունը Վաշինգտոնի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորմանը։ Թրամփը հութիներին որակել էր «Իրանի կողմից ֆինանսավորվող հրոսակներ»։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *