Կարծում եմ՝ հայ-ամերիկյան զnրավարժությունների նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որի մասին շուտով կհայտարարվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:«Այսօր տեղեկություններ տարածվեցին առ այն, որ ԱՄՆ-ն նախատեսում է Գերմանիայում գտնվող իր ռազմակայաններից հարյուրներով տեխնիկա և տրանսպորտային միջոցներ տեղափոխել Հայաստանի զորավարժարաններ։Նշվում էր նաև ժամկետ․ փոխադրումը նախատեսված է հուլիսի 16-ին և կտևի մինչև օգոստոսի 7-ը։ Սա բառացիորեն այն նույն ժամանակահատվածն է, երբ 2024թ. տեղի ունեցան հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները։ Կարծում եմ՝ հիմա էլ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որի մասին շուտով կհայտարարվի։Նշված ամերիկյան տեխնիկան կմնա մինչև սեպտեմբերի 20-ը, ինչպես նախորդ զորավարժություններից հետո»,-գրել է նա:Հիշեցնենք, որ ավելի վաղ, ռուսական RT լրատվական գործակալությունը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ ԱՄՆ բանակի լոգիստիկ հրամանատարությունը նախատեսում է Գերմանիայի «Դյուլմեն» ռազմաբազայից զինտեխնիկա և տարբեր նշանակության սարքավորումներ տեղափոխել Հայաստանի «Զառ» զորավարժարան՝ հայ-ամերիկյան հավանական զորավարժությունների համար։ ԱՄՆ ՊՆ-ից հայտնել են, որ չեն մեկնաբանում զինտեխնիկայի տեղաշարժերը՝ օպերացիոն անվտանգության նկատառումներից ելնելով

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *