ԼՂ հիմնախնդիրը չի արծարծվում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագրի» շրջանակներում: Նման հայտարարություն է տարածել ՀՀԿ ԳՄ-նը․ «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝- Ողջունելով Շվեյցարիայի Դաշնային Ժողովի վերին պալատի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձին վերաբերող նախագծի ընդունումը,- Շնորհակալություն հայտնելով Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին հայ ժողովրդի հանդեպ մշտապես ցուցաբերվող ուշադրության ևհամերաշխության համար,- Բարձր գնահատելով Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագրի նկատմամբ բոլոր միջազգային դերակատարների և գործիչների ջանքերը,- Շահագրգռված լինելով Հարավային Կովկասում իրական, արդար և կայուն խաղաղություն հաստատելու հարցում,- Հիմք ընդունելով շվեյցարական խորհրդարանի կողմից վերը նշված փաստաթուղթըԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է՝- Ի հակառակ Հայաստանի և Ադրբեջանի գործող իշխանությունների հայտարարություններին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ,- Լեռնային Ղարաբաղի հայությունը ենթարկվել է ցեղասպանական գործողության՝ էթնիկ զտման,- Մինչեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնումը խնդրի լուծմանն ուղղված լրացուցիչ ձեւաչեփերը կարող են իրենց նպաստը բերել կարգավորման հարցում,- Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ միջազգային ճնշում գործադրելու հնարավորությունները և հիմքերը առկա են, սակայն Հայաստանի գործող վարչախումբը դիտավորյալ այդ գործիքակազմից չի օգտվում,- Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը որևէ կերպ չի արծարծվում Հայաստանի և Ադրբեջանի միջեւ «խաղաղության համաձայնագրի» շրջանակներում, ինչը օրվա կառավարիչների միակողմանի զիջողականության հերթական դրսևորումն էՀայաստանի Հանրապետական կուսակցությունը, հետապնդելով բացառապես հայ ժողովրդի ազգային և պետական շահերը, շարունակելու է ԼՂ հիմնախնդրի եւ արցախահայության անվտանգ եւ երաշխավորված վերադարձի հարցերը ներկայացնել և պաշտպանել իրեն հասանելի միջազգային ձեւաչափերում»։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *